Ժորժետա Ավագյան. Կոնգրեսականների 90 տոկոսը կողմ էր բանաձևի ընդունմանը, սակայն հայտնի չէ, թե ինչ կատարվեց վերջին պահին

PanARMENIAN.Net - Ձախողելով Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը՝ ԱՄՆ-ն հերթական անգամ հիասթափեցրեց հայկական Սփյուռքին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: Ըստ նրա, այդ հարցում մեծ էր նաև թուրքական լոբբիի դերը: «ԱՄՆ ղեկավարությունն ընդունում է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն, ելնելով իր շահերից և կարևորելով համագործակցությունը Թուրքիայի հետ, չի ճանաչում ցեղասպանությունը: Կոնգրեսականների 90 տոկոսը կողմ էր բանաձևի ընդունմանը, սակայն հայտնի չէ, թե ինչ կատարվեց վերջին պահին»,-ասել է Ավագյանը:

Նա նշել է, որ 2011թ. Սփյուռքը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության ընդունման համար և ամեն ինչ կանի, որպեսզի բանաձևն ընդունվի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---