ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո

ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո: Ինչպես հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որն այցով ժամանել է Աֆղանստան, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել աֆղանական իշխանությունների հետ:

Գեյթսը, սակայն, նշել է, որ խոսքը չի գնում տարածաշրջանում զգալի ռազմական հավաքակազմի ներկայության մասին, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի ռազմական օպերացիաները կդադարեցվեն սահմանված ժամկետում` 2014 թվականին: Այդ ժամանակ երկրի պաշտպանության գործում առաջատար դերը կստանձնեն աֆղանական անվտանգության ուժերը:

Պորտուգալիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում այդ Ալյանսի անդամ երկրների ղեկավարները հաստատեցին իրենց մտադրություններն այն առնչությամբ, որ 2014 թվականի ավարտին ամերիկյան և նատօյական զինվորականները կդադարեցնեն ռազմական օպերացիաներն Աֆղանստանում և կսկսեն միայն այդ երկրին օգնություն ցուցաբերելու հետ կապված գործառույթներ իրականացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---