Ինքնաթիռները ոչնչացնելու Բաքվի սպառնալիքները կստիպեն Հայաստանին և ԼՂՀ-ին դիմել համարժեք միջոցների

Ինքնաթիռները ոչնչացնելու Բաքվի սպառնալիքները կստիպեն Հայաստանին և ԼՂՀ-ին դիմել համարժեք միջոցների

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի և ՌԳԱ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների շարունակությանը, որոնց արդյունավետության գլխավոր երաշխիքը միմյանց հանդեպ կողմերի վստահությունն է: «Փոխադարձության պայմաններով օդային կապ հաստատելու մասին հարցը, որը ձեռնտու է կողմերին, կարող էր շփման ելակետ հանդիսանալ` ուղղված կոնկրետ հարցերի լուծմանը: Բայց մենք տեսնում ենք, որ դա, ցավոք սրտի, տեղի չի ունենում: Բաքվի հայտարարությունները քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին կստիպեն Հայաստանին և ԼՂՀ-ին դիմել ադեկվատ միջոցների` ուղղված Երևանի և Ստեփանակերտի միջև հաղորդակցական կապերի անվտանգության ապահովմանը»,- ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---