New York Daily News. Հայոց ցեղասպանության խնդիրն երբեք անցյալ չի դառնա

New York Daily News. Հայոց ցեղասպանության խնդիրն երբեք անցյալ չի դառնա

PanARMENIAN.Net - Նույնիսկ 96 տարի անց Հայոց ցեղասպանությունը մնում է այն ազգային խնդիրը, որը երբեք անցյալ չի դառնա: 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ սպանվեց, մյուսները բռնագաղթվեցին: Եվ թեև բոլոր թուրքական կառավարությունները ժխտել ու շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և չեն ցանկանում հաշտվել պատմական փաստերի հետ, 1915թ. իրադարձություններն, անկասկած, Ցեղասպանություն են: Այդ մասին New York Daily News-ում գրել է ամերիկահայ գրող, հետազոտող Փիտեր Բալաքյանը:

«Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը սպասւոմ են, թե երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, որը լիովին և ճիշտ է նկարագրում հայերի զանգվածային սպանությունները: Ամեն տարի ԱՄՆ նախագահն ասում է ամեն ինչ, ինչ կարելի է ասել այդ իրադարձությունների մասին, սակայն, չի արտասանում ցեղասպանություն բառը թուրքական կառավարության պատճառով, որը վախենում է ճշմարտությունից, և օգտագործում է բոլոր տակտիկական միջոցները, որպեսզի նախագահը չօգտագործի այդ բառը»,-գրում է Բալակյանը:

19  24.04.11 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---