Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը14 մայիսի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում մարտի 11-ի երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 15 019 հոգու: Այդ մասին հաղորդում է Ճապոնիայի ազգային ոստիկանական վարչությունը: Ոստիկանության տվյալներով, երկրի վեց պրեֆեկտուրաներում անհետ կորած է համարվում 9506 մարդ: 18 շրջաններում էվակուացվածների համար կազմակերպված 2 400 ժամանակավոր ապաստարաններում մինչև օրս 114 հազար մարդ է մնում: Աղետի արդյունքում Ճապոնիային հասցված վնասը, իշխանությունների գնահատմամբ, կգերազանցի 25 տրլն իենը (308 մլրդ դոլար): Եվս 11 տրլն իեն (133 մլրդ դոլար) կարող է գնահատվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարի հասցրած վնասը, որը ռադիոակտիվ նյութերի արտահոսք է առաջացրել շրջակա միջավայր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |