Ֆրանսիայում ՀՀ դեսպանը պատմել է Հայաստանի արտաքին անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը «Անվտանգության և արդարադատության ազգային բարձրագույն դպրոցի» ունկնդիրների ընկերության հյուրն էր: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, դեսպանը հանդես եկավ Հայաստանի արտաքին անվտանգության վերաբերյալ զեկուցումով, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին և Հայաստանում եվրոպական չափորոշիչների ներդրմանը, երկրի տնտեսական զարգացման խնդիրներին, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանը:

Քննարկմանը ներկա էին ընկերության նախագահ Քրիստիան Ֆրեմոն, գլխավոր քարտուղար Ժան-Ժակ Սանվերը և ընկերության մոտ 50 անդամներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---