2011-ի առաջին 4 ամսում Թուրքիան հասցրել է Ադրբեջանին վաճառել 20 մլն դոլարի զենք16 մայիսի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 20 մլն դոլարի սպառազինություն և զինամթերք: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին ասվում է Արտահանողների զեկույցում: Այս տարվա առաջին 4 ամսում թուրքական ընկերություններն արտահանել են Սաուդյան Արաբիա 20 մլն դոլարի սպառազինություն, ԱՄՆ` 10 մլն դոլարի: Ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը, որոնց հետևում են Լիբանանը, Բելգիան, Ռուսաստանը, Իտալիան, ԱՄԷ-ն և Պորտուգալիան: Միաժամանակ, համաձայն թուրքական МКЕК ընկերության տարածած տեղեկատվության, ընկերությունը 2010-ին Ադրբեջան է արտահանել 299 505,2 դոլարի արտադրանք: 2010 թվականին երկու թուրքական ընկերություններ, որոնք գործում են պաշտպանական ոլորտում, 267 մլն դոլարի արտադրանք են արտահանել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հրթիռների ու ռեակտիվ զինամթերքի խոշոր թուրքական արտադրող ROKETSAN ընկերությունը 244 մլն դոլարի արտադրանք է արտահանել Ադրբեջան: «Otokar» ընկերությունը սկսել է 23 մլն դոլարի պայմանագրի իրագործումը Ադրբեջանի հետ, որով նախատեսվում է Ադրբեջան արտահանել Cobra տիպի զրահատեխնիկա ու Land Rover Defender ավտոմեքենաներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |