Բակո Սահակյան. գյուղի վերածնունդը անհնար է առանց երիտասարդների հարցերի լուծման

Բակո Սահակյան. գյուղի վերածնունդը անհնար է առանց երիտասարդների հարցերի լուծման

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ եւ քննարկել գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության հիմնախնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի վերածնունդը անհնար է առանց տեղում երիտասարդների հարցերի արդյունավետ լուծման: Հակառակ դեպքում գյուղերից քաղաք արտահոսքն անխուսափելի կլինի, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի արցախյան գյուղի զարգացման վրա:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Արցախի Հանրապետություն
17  Ազատ Արցախի երեխաները
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---