Ջավախքի հայկական կազմակերպությունները կրկին բարձրացրել են տարածաշրջանին ինքնավարություն տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հերթական լիագումար նիստը: Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունած բանաձեւերի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնության նպատակով ստորագրահավաք սկսելու հարցը: Խորհուրդը որոշել է նախքան ստորագրահավաք անցկացնելը իր նախաձեռնության մասին նախապես նամակով տեղեկացնել երկրի խորհրդարանի նախագահին: Առաջարկվել է նաեւ նամակում դիմել Ջավախքի ինքնավար կարգավիճակի եւ Վրաստանի դաշնային կառուցվածքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ անցկացնելու հնարավորության դեպքում, իրականացնել դա առանց ստորագրահավաքի: Խորհրդի նիստում հավանության է արժանացել նաեւ վերոնշյալի կապակցությամբ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպում կազմակերպելու եւ մանրամասները քննարկելու առաջարկը, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---