Արիֆ Յունուսով. Արաբական աշխարհը գրեթե հայերի կողմն է

PanARMENIAN.Net - Արաբական աշխարհը գրեթե հայերի կողմն է, հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Անկեղծ լինենք: Նույն Լիբանանի հայկական սփյուռքը ակտիվորեն պաշտպանում է նույն «Հեզբոլլահին», եւ դա այնքան էլ մեծ գաղտնիք չէ: Թե Իրանը մե՞զ է օգնում Ղարաբաղյան հարցում: Ո'չ, միայն Իրանի օգնության շնորհիվ Հայաստանը կարողացել է դիմանալ տնտեսական խնդիրներին: Եվ ոչ միայն տնտեսական»,- պնդում է ադրբեջանցի քաղաքագետը:



Արիֆ Յունուսովն ընդգծել է, որ Իսրայելը օգնել է եւ շարունակում է օգնել Ադրբեջանին բանակի եւ տնտեսության ամրապնդման հարցում: «Իսկ հրեական լոբբիի դերի մասին մենք արդեն մոռացե՞լ ենք: Այդ պատճառով Իսրայելի դեմ հնչող քննարդատությունը պետք է ռացիոնալ եւ կառուցողական բնույթ կրի»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---