Բեռլինի կինոփառատոնին կկայանա Տավիանի եղբայրների` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին` Բեռլինի 57-րդ կինոփառատոնի շրջանակներում կկայանա Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան` «Masseria delle Allodole» (Արտույտի ֆերման), որը հիմնված է Անտոնիա Արսլանի վեպի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ֆիլմը պատմում է Հայոց ցեասպանության մասին մի ընատիքի պատմության միջոցով. վերջինս բնակվում է Արեւմտյան Հայաստանում եւ սպասում է ծնողների վերադարձին Իտալիայից: Սակայն Առաջին Համաշխարհային պատերազմը խոչընդոտում է ընդտանիքի վերամիավորմանը, որի անդամները դառնում են թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհեր: Նշենք, որ ֆիլմը հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքը եւ դրա բոյջեն կազմում է 9,7 մլն. եվրո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---