Հայաստանը շրջափական մեջ չի գտնվում, պնդում է Դենիել Ֆրիդը

PanARMENIAN.Net - Հայաստանը չի գտնվում շրջափակման մեջ, քանի որ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ Վրաստանի տարածքով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ ԵՎրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով, երկիրը չի գտնվում շրջափակման մեջ, երբ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ: «Սակայն մենք, ամեն դեպքում, ավելինի հույս ունենք»,- հայտարարել է նա:



Խոսելով Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Մենք դրական առաջընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանի ընտրական գործընթացներում, քանի որ դա շատ կարեւոր է: Մենք կատարելություն չենք սպասում, այլ էական առաջընթաց: Հայաստանը պետք է դառնա առաջատար եւ ծաղկող երկիր, քանի որ նա ունի դրա համար բոլոր հնարավորությունները: Եւ նավթի ու գազի բացակայությունը անեծք չի հանդիսանում»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---