Ադրբեջանցի բնապահպանների գնդակոծության մասին տեղեկատվությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է10 օգոստոսի 2007 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կողմը կտրականապես հերքում է տեղեկատվությունը Աղդամի ուղղությամբ կատարված գնդակոծության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի Պրոպագանդայի եւ տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ոչ մի գնդակոծություն չի եղել, ադրբեջանական կողմը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում»,- ասել է նա:Նշենք, որ «Թրենդը» հայտնում է, որ ռազմաճակատի բնապահպանական մոնիթորինգի ժամանակ Չիրաղլի գյուղի հատվածում հայկական կողմից գնդակոծության են ենթարկվել Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության Աղդամի տարածքային բաժնի աշխատակիցները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |