Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի հերքում իր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի փաստը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարները օրերս խորհրդակցություններ են անցկացրել ընդհանուր խնդիրների հարցով` կապված զինված խմբավորումների եւ նրանցից եկող սպառնալիքների հետ»,- լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը: «Իմ խորհրդակցությունները Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ ոչ մի կապ չեն ունեցել այդ երկրում տիրող ներքաղաքական իրադարձությունների հետ»,- ասել է Ուսուբովը:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին PanARMENIAN.Net ի խմբագրությունը տեղեկատվություն էր ստացել Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարների հեռախոսազրույցի մասին եւ զրույցի ձայնագրությունը, որը, ենթադրաբար, կայացել է Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրման շրջանում: PanARMENIAN.Net ը ներկայացրել էր ենթադրաբար Վրաստանի եւ Ադբեջանի ՆԳ նախարարների հեռախոսազրույցի սղագրությունը:



Խոսակցությունում ենթադրաբար Վրաստանի ՆԳ նախարարը իր անդրբեջանցի գործընկերոջից օգնություն է խնդրում հատուկ միջոցներ տրամադրելու հարցում, մասնավորապես, ռետինե փամփուշտներ եւ գազային նռնակներ: Այդ խնդրանքին դրական պատասխան է տալիս ենթադրաբար Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանին` «անհրաժեշտ օգնություն տրամադրելու» մասին:



  • Լսել ձայնագրությունը (ռուսերեն)
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---