Երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը

PanARMENIAN.Net - Վերջին ութ տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել ռուս-հայկական հարաբերություններում պետական մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ, ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նրա խոսքերով, կանոնավորապես Ռուսաստանում է լինում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաջող են ընթանում ինչպես նրա աշխատանքայիին հանդիպումները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնպես էլ պաշտոնական այցերը: Ռուսաստանի նախագահը վերջերս նույնպես հաճախակի հյուր է Հայաստանում: Մերձեցմանը նպաստեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարին եւ Ռուսաստանում Հայաստանի տարին:



«Այսինքն քաղաքական առումով Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն այժմ ոչ թե վատը չեն, այլ ես կասեի, լավն են: Եվ, անկասկած, այն մթնոլորտը, որ ստեղծում են մեր պետությունների բարձրագույն ղեկավարները, ազդում է փոխհարաբերությունների բոլոր տեսակետների վրա: Հնարավորություն կա աշխատանք տանել Գյումրիում ռուսական ռազմակայանի ամրապնդման ուղղությամբ, զարգանում են տնտեսական եւ հումանիտար կապերը: Մեր երկրները բարձրագույն ղեկավարները ինչ-որ չափով առաջ են ացնում մյուս օղակներից: Այստեղ ոչ մի վատ բան չկա, շատ ավելի վատ կլիներ, եթե երրորդական հարցերը առջեւում լինեին, իսկ քաղաքական հարաբերությունները չզարգանային»,-նշել է Ն.Ռիժկովը:



«Անկասկած, այժմ մենք բոլորս սպասում ենք, թե ինչ է լինելու: Քանի որ փաստորեն միաժամանակ իշխանափոխություն է տեղի ունենում` փետրվարի 19-ին Հայաստանում, իսկ երկու շաբաթ անց` Ռուսաստանում: Ես անձամբ հուսով եմ, որ այն կուրսը, որը ձեւավորվել է վերջին ութ տարիներին, առաջին հերթին Քոչարյանի եւ Պուտինի շնորհիվ, կշարունակվի: Ես ինչ-որ ընդհատակյա խոչընդոտներ չեմ տեսնում այդ կուրսի փոփոխման համար, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխման համար: Առաջին հերթին, կան զուտ օբյեկտիվ պատճառներ, թե ինչու դա չի կարելի անել:



Երբ ես վարչապետ էի (80-ականների վերջին 90-ականների սկզբին Ն.Ռիժկովը գլխավորում էր ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը), նույն կերպ է վերաբերվում բոլոր հանրապետություններին, իմ պարտքն էր` չառանձնացնել ոչ մեկին, լիներ դա Վրաստանը, Հայաստանը թե Ադրբեջանը: Սակայն այսօր կյանքը էապես շտկել է իրավիճակը: Եվ ես տեսնում եմ, որ երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը: Համոզված եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը երբեք թույլ չի տա նման դաշնակցի կորուստ»,-հայտարարել է Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---