Յուրի Լուժկով. Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է

PanARMENIAN.Net - Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ աճել է 65 տոկոսով, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Եթե 2006 թվականին ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ կազմում էր 104,5 մլն դոլար, ապա անցած տարվա առաջին կիսամյակում այն արդեն հասել էր 70, 5 մլն դոլարի, անցայլ տարվա ընթացքում` աճել էր եւս 65 տոկոսով»,-ասել է Լուժկովը: Նա նշել է, որ Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է: «Վերջերս Հայաստանում մենք բացեցինք Մոսկվայի տունը, որտեղ գործարարները կարող են ստանալ ողջ անհրաժեշտ իրավաբանական կամ այլ աջակցությունը` Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց գործը կազմակերպելու համար: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել մեր կապերը ներդրումային գործընկերության ոլորտում: Առավել եւս, որ Հայաստանն ունի օբյեկտների եզակի հավաքածու Մոսկվայում ներդրումային զարգացման համար»,-ասել է Լուժկովը: Նա հաղորդել է, որ մոտ ապագայում Մոսկվայում կբացվի ժամանակակից մեծածախ կենտրոն, որը շատ կարեւոր է ներդրումային ոլորտի հարցեր լուծելու համար Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ: Նրա խոսքերով, արդեն եկող տարի Մոսկվայում կկառուցվի եւ շահագործման կհանձնվի հայ առաքելական եկեղեցու եզակի մի համալիր, որը նախատեսվում էր կառուցել երեք տարի առաջ: Բացի եկեղեցուց, համալիրի մեջ կլինեն մեծ գրադարան, հյուրանոց եւ նստավայր եկեղեցականների համար:



«Վերջերս Հայաստանում կայացան Հայաստանի նախագահի ընտրություններ, որտեղ համոզիչ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, որին ես կցանկանայի շնորհավորել»,-ասել է Լուժկովը` դիմելով ՀՀ նորընտիր նախագահին, նշելով, որ ընտրությունները Հայաստանում բարդ էին: «Մենք տեսանք տարբեր իրադարձություններ, որ կատարվեցին երկրում ընտրություններից հետո: Դա վկայում է այն մասին, որ երկրում կան տարբեր դիիրքորոշումներ եւ տեսակետներ, սակայն այնուամենայնիվ, ժողովրդի մեծամասնությունը սատարեց Ձեզ»,-հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը` նշելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միշտ չափազանց սերտ կապեր են եղել, հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաեւ ապագայում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---