Տարտու քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ից մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում այցելուների համար բաց կլինի «20 դարի առաջին Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է ապրիլի 24-ին` 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Էստոնիայի Հայկական պորտալը: Ցուցադրությունը ներառում է արխիվային փաստաթղթերի, ականատեսների հիշողությունների լուսապատճեններ եւ լուսանկարներ, որոնք պատմում են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների եւ հետապնդումների մասին: Ներկայացվել են նաեւ վիճակագրական տվյալներ 1914 եւ 1922 թթ. հայերի թվաքանակի, թեմերի, դպրոցների քանակի մասին: Նյութերը տրամադրել է Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Baltic Armenian House NGO-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---