ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հրաձգության արյդունքում երկու մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ժ.17:30-ի սահմաններում, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադեւոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում եւ Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվելու ադրբեջանական հենակետերի կողմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի հետ կապերի կառավարման ղեկավար Սենոր Հասրաթյանը: «Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնելու նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադեւոսյանը եւ պայմանագրային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը»,- ասվում է հաղորդման մեջ: Հասրաթյանի խոսքով, նախնական տվյալներով` հակառակորդի կողմից եւս կան զոհեր եւ վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Բ. Թադեւոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---