ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԵԼՈՌԵՉԵՆՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի գիշերը, ենթադրվում է, որ խուլիգանական մղումներով, Կրասնոդարի մարզի Բելորեչենսկ քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը կատարվել է բարբարոսություն: Ինչպես տեղեկացնում է «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության Բելորեչենսկի բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանին, նախնական տվյալներով ավերվել են 17 հուշարձան, որից 9-ը հայկական գերեզմաններին: Ներկայումս քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է իրականացվում: Հանցագործության բացահայտման աշխատանքները գտնվում են հատուկ հսկողության տակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---