«Ախալցխայի ազատագրության բրիգադը» նորից սպառնում է Ջավախքի հայերին

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Ախալքալքում` Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում, այսպես կոչված «Ախալցխայի ազատագրության բրիգադ» կազմակերպության ստորագրությամբ հերթական ահաբեկող թռուցիկներն են տարածվել , ռուսերեն լեզվով եւ մահիկ ու աստղով: Թռուցիկների վրա բառացիորեն գրված է. «Մեր ստորացումների համար հատուցման ժամը եկել է: Հիշեք 1915 թվականը: Գեւորգյանը սատկեց, հաջորդը Ռաստակյանն է»: Նշենք, որ Գեւորգյանը այս տարվա մարտին Ծալկայի շրջանում սպանված հայ երիտասարդի ազգանունն է: Իսկ Ռաստակյան ազգանունը «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի փոքր ինչ աղավաղված ազգանունն է:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանի կարծիքով վերոնշյալ թռուցիկը 2005թ. հոկտեմբերին կրկին Ախալքալաքում թռուցիկների տարածման շարունակությունն է: Նրա խոսքերով, այն ժամանակ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունների Ախալքալաքի ներկայացուցիչները «խոստացան շուտափույտ բացահայտել ժողովրդին ահաբեկողներին», սակայն մինչեւ օրս այդ կապակցությամբ ոչինչ չի արվել, գոնե բնակչությունը տեղյակ չէ դրանից: «Մնում է կրկին Վրաստանի իշխանությունների եւ միջազգային հանրության առջեւ բարձրացնել ջավախքահայության անվտանգության իրական երաշխիքների հարցը»,- եզրակացնում է Խ. Ստեփանյանը»,- եզրակացրել է Խաչատուր Ստեփանյանը:

Իր հերթին, Դավիթ Ռստակյանը այս կապակցությամբ հայտնում է հետեւյսալ կարծիքը. «Եթե Վրաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը Ախալքալաքից ռուսական ռազմայկայանի դուրս բերելու կապակցությամբ հայտարարում է իրավիճակը Ջավախքում իր կողմից վերահսկելի լինելու համոզվածության մասին, պարտավոր է հայտնաբերել թռուցիկները տարածողներին», հայտնում է «Ա-Ինֆո» գործակալությունը:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին PanARMENIAN.Net ը անանուն աղբյուրից լուսանկարներ եւ տեսանյութ է ստացել «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» նախազգուշացմամբ: Մասնավորապես, ինքնաձիգներով զինված չորս մարդ` հավանաբար այդ բրիգադի անդամները, թուրքական դրոշի ֆոնի վրա ընթերցում են կոչը, ուղղված Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանի Ախալցիխե քաղաքի հայ եւ ռուս բնակիչներին: Նրանք պահանջում են հայերից եւ ռուսներից անհապաղ թողնել Ախալցիխեն եւ հեռանալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա: Հակառակ դեպքում բրիգադի անդամները հայտարարում են, թե մտադիր են ոչնչացնել տարածաշրջանի հայ բնակչությանը: «Ով, որ կկանգնի մեր ճանապարհին, կոչնչացվի: Մենք չենք հանդուրժի նույնիսկ հիշատակումը ձեր մասին: Շուտով Ախալցիխեի հողը նորից մերը կլինի: Ով չի լսում դա հիմա, կզղջա, որ ծնվել է: Թողեք ձեր ունեցվածքը եւ փախեք: Դուք եւ ձեր նախնիները պետք է հիշեք 1915 թվականը (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում-խմբ.): Ռուսները ձեզ չեն օգնի: Նրանց ժամերը մեր հողի վրա հաշված են: Հեռանալ նշանակում է ապրել, մնալ` մեռնել: Մենք ձեզ զգուշացրել ենք, սա վերջին անգամն է»,-ասվում է բրիգադի հայտարարության մեջ: Իրենց պահանջները ընթերցելուց հետո, բրիգադի անդամները «Ալլահ աքբար» գոչելով այրել են Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դրոշները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---