ՌԴ Կառավարությունը 2.2 մլն ռուբլի է հատկացնելու Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ Կառավարությունը 2.2 մլն ռուբլի է հատկացնելու մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին Ռուսաստանի դիտորդների ծախսերը հոգալու համար:



ՌԴ կառավարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին 2007 թվականի երկրորդ եռամսյակում 2.203 մլն. ռուբլի է հատկացնելու` կապված Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի դիտորդական առաքելության կազմում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ ուղարկելու հետ` 2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների դիտարկումն իրականացնելու համար: Համապատասխան հրաման է ստորագրել վարչապետ Միխաիլ Ֆրադկովը:



Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարված է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրո 7.4 հազար դոլար մուծել Բյուրոյի դիտորդական առաքելության ծախսերի փոխհատուցման համար` կապված Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---