Անկարան ու Բաղդադը համաձայնագիր են կնքելու, որը թույլ է տալիս Թուրքիային ռազմական գործողություններ անցկացնել Իրաքի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Իրաքը պայմանավորվել են թուրքական կողմի համար հույժ կարեւոր համաձայնագիր կնքել ահաբեկչության դեմ պայքարի մասին: Ինչպես սպասվում է, այդ համաձայնագիրը կարող է թույլ տալ թուրքական զինված ուժերին ռազմական գործողություններ անցկացնել քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում:



Սպասվում է, որ համաձայնագիրը, որի շուրջ պայմանավորվածությունը կայացվել է Թուրքիա Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ ալ-Բոլանիի այցելության ընթացքում, կստորագրվի սույն թվականի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ մշակվի փաստաթղթի վերջնական խմբագրությունը: Ըստ փաստաթղթի նախնական տարբերակի, թուրքական ուժերին թույլատրվելու է հատել Իրաքի հետ սահմանը «փոքրածավալ գործողություններ» անցկացնելու համար` քուրդ ապստամբ խմբավորումների վնասազերծման կամ ոչնչացման նպատակով, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---