Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին11 փետրվարի 2008 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման օգտին` կոչ անելով օգտագործել դրա համար բացվող հնարավորությունները: «Մենք ապրում ենք հնից նոր կայունությանն անցնելու շրջանում եւ պետք է ավարտենք այդ անցումը որքան հնարավոր է շուտ»,-հայտարարել է նա Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում: Նրա կարծիքով, նոր կայունությունն առաջացավ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզումից հետո եւ կապված է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայնման հետ, որը կողմնորոշված է դեպի Հարավային եւ Արեւելյան Եվրոպա, Կովկասի, Ասիայի եւ Միջերկրական ավազանի երկրները: «ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը պետք է շարունակվի եւ այդ նպատակով հարկավոր է, առաջին հերթին, ավարտին հասցնել հարավսլավական ճգնաժամը»,-ընդգծել է Ռուպելը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի Կոսովոյի համար, իսկ Խորվաթիան եւ Թուրքիան պետք է ակտիվացնեն իրենց մոտեցումը ԵՄ-ին անդամակցելու հարցում: «ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացում պետք է առաջին հերթին ընդգրկվեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Սերբիան, Չերնոգորիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, ինչպես նաեւ Ալբանիան: Երկխոսություն է անհրաժեշտ իսլամի աշխարհի հետ եւ, առաջին հերթին, արաբական երկրների հետ»,-ասել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը: Դիմիտրի Ռուպելը կողմ է արտահայտվել նաեւ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր ռազմավարական բանավեճի անցկացմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |