ԼՂՀ ՊՆ. Նիզամի Բահմանովի հայտարարությունն ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունն ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության քարոզչության եւ տեղեկատվության վարչության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Դա ադրբեջանական իշխանությունների հերթական կեղծիքն է, որի նպատակն է բնակչության ապակողմնորոշումը: ԼՂՀ-ում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին հայտարարությունը հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության հաստատման վերաբերյալ ԵՄ-ի հանձնարարականներին»-ասել է Սենոր Հասրաթյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում չկա քրդական բնակչություն: «Տարօրինակ է, որ Ն.Բահմանովն այդ մասին չգիտի»,-ասել է Ս.Հասրաթյանը:



Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսում Ն.Բահմանովը հայտարարեց, որ եթե ապացույցներ լինեն, որ ԼՂՀ-ում կան քրդական գրոհայինների ռազմակայաններ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» կծավալի»,-ասել է Բահմանովը: Ըստ 1news.az-ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այդ հայտարարությունը:



1928 թվականին Խորհրդային Ադրբեջանում վերացվեց «Կարմիր Քրդստան» շրջանը, որը մերձակա էր Լեռնային Ղարաբաղին, իսկ հայրենի հողերից վտարված քրդերը ապաստան գտան Հայաստանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---