Եթե Nabucco-ն անցնի Հայաստանի տարածքով, ապա նա կներգրավվի տարածաշրջանային նախագծերում

PanARMENIAN.Net - Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից, քանի որ առաջինն ավելի քիչ ամբիցիաներ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: Նա հիշեցրել է, որ մի անգամ Թուրքիան արդեն դեմ է հանդես եկել Nabucco նախագծում ֆրանսիական հսկա Gaz de France-ի մասնակցությանը (չնայած, որ մյուս մասնակիցները համաձայնել էին), մեկնաբանելով դա Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով եւ նախագահ Սարկոզիի կտրուկ դիրքորոշմամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: «Արդյունքում, Gaz de France-ը անդամակցելու է նախագծին որպես ասոցիատիվ անդամ: Այդպիսով, Եվրամիությունը, ցանկանալով հեռանալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, Թուրքիայից նման կախվածության մեջ հայտնվելու վտանգի առաջ է կանգնում, եթե նաեւ հաշվի առնենք, որ Nabucco-ի հիմնական հակառակորդը` «Երկնագույն հոսքը» եւս անցնում է Թուրքիայի տարածքով: Բացի այդ, եթե Nabucco-ի այլընտրանք գազատարն անցնի Հայաստանի տարածքով, ապա Հայաստանը եւս կներգրավվի տարածաշրջանային տրանսպորտային-հեռահաղորդակցային նախագծերում, որոնց անհրաժեշտության մասին հաճախ են խոսում Արեւմուտքում: Շինարարությունը ծրագրվում է սկսել 2009 թվականին, այնպես որ դեռեւս կարելի է ինչ-որ բան փոխել»,- ընդգծել է հայ փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---