Թուրքիայի Անվտանգության խորհուրդ. Թուրքիան հարվածներ կհասցնի ՔԱԿ-ի գրոհայինների հենակետերին Հյուսիսային Իրաքում

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ եւ հարվածներ կհասցնի Քրդական աշխատավորական կուսակցության ռազմակայաններին Հյուսիսային Իրաքում: Որոշումը կայացվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում: «Ըստ անհրաժեշտության սահմանից այն կողմ իրագործվող գործողությունները կշարունակվեն նաեւ ապագայում»,-ասվում է ԱԱԾ-ում:



Ընդ որում, ասվում է փաստաթղթում, Անկարան չի դադարեցնի քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ ռազմական համագործակցությունը հարեւան Իրաքի հետ: ԱԱԾ-ի նիստում, որին մասնակցել են նախարարներ եւ բարձրագույն հրամանատարներ, նշվել է, որ Թուրքիան կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու Իրաքի քաղաքական միասնությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Անցյալ տարվա հոկտեմբերին հանրապետության խորհրդարանը կառավարությանը թույլ է տվել տարվա ընթացքում մարտական գործողություններ վարել անջատողական ՔԱԿ-ի դեմ Հյուսիսային Իրաքում: Ըստ թուրքական մամուլի, այս սահմանամերձ շրջանում են թաքնվում շուրջ 4 հազար գրոհայիններ: ՔԱԿ-ը 1984 թ. ի վեր պայքարում է անկախ քրդական պետության ստեղծման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---