Ռուսաստանի «Աջ ուժերի միությունը» իր հարգանքն ու հիացմունքն է հայտնել Հայաստանի առաջին նախագահի խիզախությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Աջ ուժերի միությունը» ուղերձ է հղել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Թույլ տվեք «Աջ ուժերի միության» անունից մեր անփոփոխ հարգանքն ու հիացմունքը հայտնել Ձեր խիզախությամբ: Ձեր օգտին տված քվեները եւ Ձեր կողմնակիցների բազմահազար հանրահավաքները մեկ անգամ եւս հաստատեցին Ձեր բարձրագույն հեղինակությունը»:



«Ձեր պայքարը Հայաստանում ժողովրդավարության եւ ազատության համար չափազանց կարեւոր է նաեւ մեր` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Հանդես գալով կաշառակերության եւ ստի, կեղծավորության եւ վախի դեմ, Դուք պաշտպանում եք ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ռուսաստանը, ոչ միայն այն, ինչ արել են Դուք եւ Ձեր զինակիցները, այլ նաեւ այն, ինչ նույն տարիներին արել են ռուս բարեփոխիչները: Ձեր ձեռքբերումները հուսադրում են մեզ բոլորիս»,-ասվում է Լ.Տեր-Պետրոսյանին ուղղված «ԱՈՒՄ»-ի ուղերձում, զետեղված իրենց կայքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---