Նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին է շնորհավորել ԱՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը22 փետրվարի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի, շարքային անդամների եւ աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ: Ընդունեք մեր բարեմաղթանքներն ու աջակցությունն այն պահին, երբ Հայաստանը թեւակոխում է իր պատմության նոր շրջան: Տարբեր ղեկավար պաշտոններում նախորդ քսան տարիներին Ձեր կուտակած փորձը բացառիկ է, եւ ես վստահ եմ, որ Դուք այն լավագույնս կօգտագործեք, որպեսզի հայ ժողովուրդն ունենա այնպիսի ապահով երկիր, որով բոլորս կարող ենք հպարտանալ: Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, նախորդ քսան տարիներին Հայկական համագումարը ծառայել է Հայաստանի ժողովրդին` հաստատելով եւ զարգացնելով իր հարաբերությունները մեր կառավարության գործադիր եւ օրենսդիր թեւերի հետ: Միակ նպատակը` ամուր եւ Հայաստան-ԱՄՆ երկուստեք շահավետ հարաբերությունների ստեղծումն ու զարգացումն է: Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Ձեզ հետ»,-ասվում է ուղերձում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |