Ա. Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը կկարողնա ամրապնդել Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում22 փետրվարի 2008 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ Ձեր փորձն ու բարձր մասնագիտական պատրաստվածությունը կնպաստեն բարձրագույն պետական պաշտոնում` Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված: Գոհունակությամբ եմ նշում մեր պետությունների միջեւ փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակը, երկկողմ համագործակցության ակտիվ բնույթը, որն այսուհետ եւս կզարգանա ու կամրապնդվի` կառուցողական, փոխշահավետ գործընկերության ոգով: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |