Սերժ Սարգսյան. Օրինականության եւ կարգուկանոնի վերականգնումը կատարվելու է պատշաճ կերպով

PanARMENIAN.Net - Եթե ցուցարարները չանհանգստացնեն բնակչությանը, ապա նրանք ազատ են իրենց բողոքներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով հաղթանակ է տարել փետրվարի 19-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրություններում: «Սակայն եթե նրանք սկսեն ապակայունացնել իրադրությունը, ապա մենք քայլեր կձեռնարկենք կարգուկանոնը վերականգնելու համար` օրենքի շրջանակներում»,- ընդգծել է Սարգսյանը: Ինչ վերաբերում է ցուցարարների դեմ բանակի կիրառմանը, ապա, Սարգսյանի խոսքերով, այդ մասին բարդ է խոսել այս պահին: «Օրինականության եւ կարգուկանոնի վերականգնումը կատարվելու է պատշաճ կերպով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը AFP-ին տված հարցազրույցում:



Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին անցած Հայաստանի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,8 տոկոսը: Երկրորդ տեղն է գրավել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոսով: Չհամաձայնվելով ընտրությունների արդյունքների հետ` ընդդիմությունը երրորդ օրը շարունակ բողոքի ցույցեր է անցկացնում Երեւանի Ազատության հրապարակում եւ նստացույց է հայտարարել: Ցուցարարները իշխանություններին երեք պահանջ են ներկայացրել. ուղիղ եթե տրամադրել Հանրային Հեռուստատեսությամբ, պատժել ընտրությունների արդյունքները կեղծողներին եւ նոր նախագահական ընտրություններ նշանակել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---