Միքայել Հարությունյան. Ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

PanARMENIAN.Net - Ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, որ տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանը եւ գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը սատարում են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, չեն համապատասխանում իրականությանը. «Այդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ ,ւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչեւ հրամանատար, գեներալ, մինչեւ նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա»: Նախարարը նշում է նաեւ, որ նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջեւ, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---