Հայաստանի նախագահ. Ընդդիմության գործողությունները իշխանության զավթմանն ուղղված փորձ է23 փետրվարի 2008 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող անելիքները: Տեղի ունեցող գործընթացները գնահատելով իշխանության զավթմանն ուղղված փորձ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ: «Երկրի կայունությունը որեւէ պարագայում սակարկման առարկա չէ»,-շեշտել է նա: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |