Ընդդիմադիր շարժման մասնակիցները երթ են կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով25 փետրվարի 2008 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցներն արդեն ավանդական դարձած երթ են կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հակակառավարական կարգախոսներ են վանկարկել: Ցուցարարներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյանի փողոցով, Հանրապետության հրապարակով եւ վերադարձել են Ազատության հրապարակ: Երթի կազմակերպման կապակցությամբ Հայաստանի կառավարության շենքը Հանրապետության հրապարակում շրջապատվել է ոստիկանության կողմից: Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկացնում էին ցույցի մասնակիցներին, որ երթն արտոնված չէ եւ կոչ էին անում ցրվել:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |