Հայկական ընդդիմությունը պահանջում է Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը26 փետրվարի 2008 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին երեկոյան Ազատության հրապարակում շարունակվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասնակիցներին առաջարկվում էր ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող փաստաթուղթ: Ստորագրահավաքի նախաձեռնությունը պատասխանն է Ամենայն հայոց Կաթողիկոսի վերջին օրերի պահվածքի: Ուշադրություն չդարձնելով փետրվարի 19-ից հետո սկիզբ առած բողոքի բազմահազարանոց ակցիային, որով պահանջվում է անվավեր ճանաչել կեղծիքով, բռնությամբ եւ բազմաթիվ անօրինականություններով անցած նախագահական ընտրությունները, Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը շուտափույթ կերպով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է hetq.am-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |