ԱՄՆ-ն պահանջում են Թուրքիայից զորքերը դուրս հանել Հյուսիսային Իրաքից28 փետրվարի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կոչ է արել Թուրքիային դուրս հանել զորքերը Հյուսիսային Իրաքից մոտ օրերս: Նա ընդգծել է Իրաքի ինքնավարության մասին հիշելու անհրաժեշտությունը եւ խորհուրդ է տվել Անկարային մոտ օրերս հանել թուրքական զորքերը այդ երկրի հյուսիսից: Նրա խոսքերով, մոտակա օրերին նշանակում է մեկ կամ երկու շաբաթ, սակայն ոչ մեկ ամիս:Վաշինգթոնը վախենում է, որ ռազմական գործողությունները կանդրադառնան Կիրկուկ (Իրաք)-Ջեյհան (Թուրքիա) նավթատարով նավթի մատակարարման վրա: Նավթը դրանով հասնում է ԱՄՆ: Մեկ այլ վարկածով, երկրի հյուսիսում քրդերի թուլացմամբ կարող են ուժ հավաքել իսլամական ահաբեկչական խմբավորումները, որոնք մոտ են «Ալ-Քաիդայի» հետ: Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժմանը կտրականապես դեմ է նաեւ Բաղդադը: Փետրվարի 24-ին Իրաքը կոչ է արել Թուրքիային դուրս հանել իր զորքերը Իրաքի տարածքից «հնարավորինս արագ» եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Միեւնույն ժամանակ, Բաղդադը ընդունում է, որ ի վիճակի չէ վերահսկել իրադրությունը այդ տարածաշրջանում: Իր հերթին, Բաղդադում գտնվող թուրք վարչապետի քաղաքական խորհրդական Ահմետ Դավութողլուն փետրվարի 27-ին հայտարարել է, որ Թուրքիան դեռեւս որոշում չի կայացրել այն մասին, երբ դուրս կհանի զորքերը Իրաքի հյուսիսային տարածքից, հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ թուրքական բանակը ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ անջատողականների դեմ փետրվարի 22-ի գիշերը: Թուրքական բանակի մոտ 10 հազար զինվորական` ավիացիայի աջակցությամբ, անցել են Իրաքի սահմանը: Թուրքական տվյալներով, այս գործողության ընթացքում ոչնչացվել է 173 գրոհային եւ զոհվել է 17 թուրք զինվորական: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |