Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու իշխանությունների առաջարկը29 փետրվարի 2008 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «ՕԵԿ»-ի մամլո քարտուղար Սուսան Աբրահամյանը: Ներկայումս կառավարության շենքում անցնում է Բաղդասարյանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է միանալ կոալիցիոն համաձայնագրին, եւ մենք ընդառաջեցինք այդ առաջարկին: Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը, որն էլ նա ընդունել է»,-ասել է Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ այլ պաշտոններ կուսակցությանը դեռեւս չեն առաջարկվել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ներկայումս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |