ԵԱՀԿ. Ցանկացած բացասական իրադարձություն սահմանի վրա կարող է վնաս հասցնել Ղարաբաղի շուրջ բանակցություններին 6 մարտի 2008 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան լուրջ մտահոգություն է հայտնել մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Ի.Կաներվան կոչ է արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ աշխատել պահպանել հրադադարի ռեժիմը.«Նման պայմաններում հնարավոր չէ հակամարտության լուծման ուղիներ որոնել: Ցանկացած բացասական իրադարձություն սահմանի վրա կարող է վնաս հասցնել Ղարաբաղի շուրջ բանակցություններին: Ես կոչ եմ անում երկու կողմերին դադարեցնել ռազմական միջամտությունը, որը հանգեցնում է մարդկային զոհերի»: Կաներվան հավելել է նաեւ, որ անցած շաբաթ տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ նա խոսել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ կայունության պահպանման անհրաժեշտության մասին: «Ներկայումս հակամարտության գծով իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում է տարածաշրջանում եւ կապ է պահպանում կողմերի հետ», հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են առաջին գծի հայկական դիրքերից մեկի վրա, այնուհետեւ հետեւել են պատասխան գործողություններ, եւ ստատուս-կվոն վերականգնվել է: Հայկական կողմից կա երկու վիրավոր, վիրավորվել է սպայի ձեռքը, իսկ զինվորը վնասվածք է ստացել հակահետեւակային ականի պայթյունի արդյունքում` վիրավորվել է նրա ոտքը: Ադրբեջանական կողմից զոհվել են 8 զինծառայողներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |