ԼՂՀ ԱԳՆ-ն պահանջել է ճգնաժամ-դիտարկում անցկացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարի խախտման շրջանում

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում, ուր նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել էին կրակի դադարեցման ռեժիմը:



ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտահայտող նոտայի պատճենը ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի համանախագահներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ մարտի 4-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել են հարձակվել հայկական հենակետերից մեկի վրա, ապա հաջորդել են պատասխան գործողություններ, եւ ստատուս-քվոն վերականգնվեց: Հայկական կողմից երկու վիրավոր կա. սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոստքը ականի վրա: Ադրբեջանական կողմը տվել է 8 զոհ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---