Կոսովոյի առաջնորդները խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները13 մարտի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավաստիացումներ է ստացել Կոսովոյի առաջնորդներից առ այն, որ նրանք մտադիր են պաշտպանել իրենց տարածքում բնակվող սերբերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի անդամների առջեւ իր ելույթում: Նա ասել է նաեւ, որ իրեն խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները: Պետքարտուղարի օգնականը զգուշացրել է օրենսդիրներին այն մասին, որ Կոսովոյի համար չափազանց կարեւոր է միջազգային ֆինանսական աջակցությունը եւ այն, որ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում բարդ խնդիր է, որը ժամանակ է պահանջում: Կոմիտեի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել Կոսովոյում էթնիկ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ, նրանք նաեւ կոչ են արել սերբերին խուսափել քաղաքականությունից, որը կարող է անկարգությունների հանգեցնել: Չորեքշաբթի ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում կոչ է արել Բելգրադին դադարեցնել միջամտությունը Կոսովոյի սերբերի գործերին այն տարածքներում, որտեղ բնակվում է ալբանացիների մեծամասնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» նորությունների ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |