ՆԱՏՕ-ն կուժեղացնի խաղաղապահ ուժերի մանդատը Կոսովոյում18 մարտի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է Կոսովոյում միջազգային խաղաղապահ ուժերի (KFOR) «մանդատը ուժեղացնել»: Բելգրադի B92 ռադիոկայանի հաղորդման համաձայն, Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն է պատասխանելու ցանկացած ուժային գործողություններին ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում: Նա նաեւ դատապարտել է բռնությունները Կոսովոյի Միտրովիցայում, որտեղ մարտի 17-ին բախումներ են տեղի ունեցել սերբերի, ՄԱԿ-ի Ոստիկանության եւ ՆԱՏՕ-ի զինվորականների միջեւ:Անկարգությունները Միտրովիցայում սկսվեցին ուրբաթ օրը` մարտի 14-ին, երբ մոտ 300 սերբ, որոնցից շատերը` նախկին դատավորներ, գրավեցին ՄԱԿ-ի դատարանի շենքը: Երկուշաբթի` մարտի 17-ին, ՄԱԿ-ի ոստիկանությունը գրոհեց շենքը եւ ձերբակալեց 53 մարդու: Սակայն ավելի ուշ սերբերը հարձակվել են ոստիկանների վրա եւ ազատել մոտ 20 ձերբակալվածների: Անկարգությունները դատարանի շենքից տեղափոխվել են քաղաքի այլ հատվածներ: Տեղի ունեցածի արդյունքում մոտ 70 սերբ վիրավորվել է: Նրանցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդում են բժիշկները, վիավորները հրազենային վերքեր ունեն: Բացի այդ, բախման ընթացքում տուժել են 22 ոստիկան Լեհաստանից, 14 Ուկրաինայից եւ 8 ֆրանսիացի խաղաղապահ: Սերբիան բանակցություններ է սկսել ՌԴ-ի հետ համատեղ քայլեր մշակելու համար, որպեսզի «Կոսովոյի սերբերին պաշտպանեն բռնություններից»: Սերբ վարչապետ Վոիսլաավ Կոշտունիցան հայտնել է ռուսական խաղաղպահներ տեղակայելու հեռանկարի մասին Կոսովոյի հյուսիսում, որտեղ բնակվում է Կոսովոյի սերբերի մեծամասնությունը, հաղորդում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |