ՌԴ Պետդուման պատրաստ է հաստատել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Պետդուման պատրաստ է հաստատել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Դումայի Խորհրդի նիստից հետո: Նա հիշեցրել է, որ 2008 թվականի մայիսի 7-ին նախատեսված է ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման արարողությունը: Կառավարության ղեկավարի պաշտոնում ներկայացված թեկնածուն, ինչպես հայտնի է, Վ. Պուտինն է: Բ. Գրիզլովի խոսքերով, «Միասնական Ռուսաստանը» «դրան էլ ձգտում է», քանի որ Պետդումայի պատգամավորների մեծամասնությունը, այսինքն` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, այդ թեկնածությունը կհաստատեն: Ինչպես նշել է Բ. Գրիզլովը, լրիվ իրական է իրավիճակը, որ մայիսի 7-ին վարչապետի թեկնածությունը ներկայացվի, եւ մայիսի 8-ին պատգամավորները պատրաստ կլինեն հաստատել այն, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---