Առաջիկա օրերին սկսվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի շինարարությունը

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի շինարարությունը սկսվելու է առաջիկա օրերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական երկաթուղիների ինժեներ Գուրբան Նազիրովը: Նրա խոսքերով, արդեն գնվել է անհրաժեշտ շինանյութն ու տեղում է տեխնիկան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ ԲԹԿ-ի շինարարության շուրջ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջնական փաստաթուղթը կնքվել է փետրվարի 8-ին Թբիլիսիում: Վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին $200 մլն. վարկ է տրամադրել 25 տարի ժամկետով, 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: ԲԹԿ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $600 մլն:



Վրացական հատվածի կառուցումն իրականացնում է ադրբեջանական «Ազերինշաատսերվիս» ընկերությունը: Ճանապարհի հանձնումը շահագորման նախատեսված է 2009 թվականին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---