ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը դարձել է սեփական քաղաքականության ստրուկը

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, Ադբեջանը դարձել է սեփական քաղաքականության ստրուկը: Մենք գիտենք` ինչպես պատասխանել նրան, եւ համարժեք պատասխանի հնարավորություն ունենք»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ կայացած խորհրդարանական լսումներից հետո, որոնք նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:



Ընդ որում, ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խնդրի այնպիսի կարգավորմանը, որը կբավարեր միայն իր պահանջները, բացառելով որեւէ փոխզիջումային տարբերակ: Տվյալ իրավիճակում, նախարարի խոսքերով, հայկական կողմերը պետք է վերանայեն իրենց դիրքերը: Նախարարը հայտնել է, որ լսումներին քննարկվել են ղարաբաղյան կարգավորման բոլոր վերջին զարգացումները:



Գեորգի Պետրոսյանի կարծիքով, Կոսովոյի նախադեպի նկատմամբ վախը Բաքվին ստիպում է ագրեսիվ դիրքորոշում գրավել, հայտարարել է Գեորգի Պետրոսյանը: Խոսելով բանակցային գործընթացի եւ ձեռբերումների մասին, ԼՂՀ ԱԳՆ Ղեկավարը նշեց. «Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:



Ընդ որում, Գեորգի Պետրոսյանն ընդգծել է, որ ժողովրդի ազատությունն ու ԼՂՀ անկախությունը չեն կարող քննարկումների առարկա դառնալ: «Մենք ընդունել ենք դա եւ ամրագրել մեր Սահմանադրությունում»,- հավելել է Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---