Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանների համագործակցությունը պետք է խորանա ժամանակակից պահանջներին համապատասխան18 ապրիլի 2008 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում անցնում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, նշել է, որ Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանների համագործակցությունը պետք է խորանա ժամանակակից պահանջներին համապատասխան: Խոսնակը նկատել է, որ ներկայիս նիստի յուրահատկությունը այն է, որ այն անցնում է Հայաստանի եւ ԼՂՀ ԱԺ-ներում Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման ֆոնի վրա: Խորհրդարանների համագործակցության խորացման կարեւորությունն ընդգծել է նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը:«Յուրքանաչյուր գիտակից քաղաքացի հասկանում է, որ մեր հայրենիքի սահմանները սկսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից: Այցելությունը Ստեփանակերտ երջանկություն է, ուրախություն եւ հպարտություն: Յուրաքանչյուր այցելություն այստեղ կարեւոր է: Մենք եկել ենք լսելու ձեզ եւ անպայման հաշվի կառնենք ձեր կարծիքը մեր աշխատանքում»,- հայտարարել է Տիգրան Թորոսյանը: Խոսելով եվրաինտեգրման մասին` նաս նշեց. «Դա մոդայի խնդիր չէ, մենք պետք է խորապես գիտակցենք` ինչն է մեզ համար կարեւոր, վերցնել այն արժեքային համակարգը, որը մոտ է մեզ»: Այսօր կայացել է նաեւ հանդիպում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, Արցախի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Տիգրան Թորոսյանը պարգեւատրվել է ԱրՊՀ գիտական խորհրդի կողմից ԱրՊՀ պատվավոր դոկտորի կոչում է ստացել, հաղորդում է Regnum-ը: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 17-ին ԼՂՀ է ժամանել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Արտաշես Ավոյանը, Լիլիթ Գալստյանը, Արեգ Ղուկասյանը եւ Էրնեստ Սողոմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, եւ այլ հարցեր: Ապրիլի 17-ի երեկոյան կայացել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ Տիգրան Թորոսյանի առանձին հանդիպումը: Իսկ այսօր ծրագրված է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |