Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպումը23 ապրիլի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված օտար պետությունների դեսպաններին` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպման առնչությամբ` դեսպանի Ռուսաստանից մեկնելու կապակցությամբ: «Այդ միջոցառումը ցինիկորեն եւ միտումնավոր կազմակերպվում է հենց ապրիլի 24-ին` Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Թուրքական դիվանագիտության այդ ակտը «նրանց մշակույթի» աննախադեպ եւ ուղղակի արտահայտումն է Ռուսաստանում Թուրքիայի տարվա ընթացքում»,-ասվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին, ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան ծաղկեպսակներ կդնի Մոսկվայում կառուցվող Հայկական եկեղեցու մոտ, որտեղ կմատուցվի պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |