ԼՂՀ իշխանությունները պատրաստ են հանձնել ադրբեջանական կողմին Ղարաբաղի կողմ անցած զինծառայողին23 ապրիլի 2008 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ բարի կամք դրսեւորելով եւ հավատարիմ մնալով Ժնեւի կոնվենցիային, պատրաստակամություն են հայտնել` միակողմանի կարգով Ադրբեջանին հանձնել ադրբեջանական բանակի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ծնվել է 1989թ. Ադրբեջանի Հանրապետության Շամախիի շրջանի Հիլմանի գյուղում: Այդ մասին ասվում է ԼՂՀ` ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել էր ադրբեջանցի մի զինծառայող: ԼՂՀ` ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կատարվածի մասին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված` ԵԱՀԿ եւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի գրասենյակներին: ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի աշխատակիցներին ձերբակալվածին անխոչընդոտ այցելելու հնարավորություն են ընձեռել, ովքեր բազմաթիվ անգամներ այցելել են նրան Ստեփանակերտում եղած ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |