Սոֆիայի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել24 ապրիլի 2008 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհրդում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել: Խորհրդում «Դեմոկրատները հանուն ուժեղ Բուլղարիայի» կուսակցության (DSB) ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը որպես բողոքի նշան այն փաստին, որ Խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ էին Հռչակագրի քվեարկության արգելմանը, որում նշվում է, որ 1,5 միլիոն հայերի ոչնչացնումն ու տեղահանությունը Օսմանյան Թուրքիայում հանդիսանում է պատմականորեն ապացուցված փաստ:«Տապալելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, Սոֆիայի քաղաքապետը գլուխը խոնհարեց Թուրքիայի առաջ»,- ասել է DSB-ի անդամ Վիլի Լիլկովը: Նա նաեւ հավելել է, որ այդպիսով Բորիսովը մերժել է Սոֆիայում ապրող հայերի պահանջը: «Ես չեմ կամենում հակազդել Թուրքիային: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, սակայն DSB-ն ցանկանում է պատճառ ստեղծել Թուրքիայի հետ դիմակայության համար»,- նկատել է Բոյկո Բորիսովը: Նա նաեւ հավելել է, որ նա կհանդիպի Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր ցավակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: Սոֆիայի քաղաքային խորհրդի անդամ Անգել Ջամբասկիի խոսքերով, Սոֆիայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտելու լիազորություններ չունի: Նրա խոսքերով, դա Բուլղարիայի խորհրդարանի իրավունքն է, հաղորդում է novinite.com-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |