Էնթոնի Բարսամյան. Չկա որեւէ լուրջ հրեա գիտնական, ով կհերքեր Հայոց ցեղասպանության փաստը25 ապրիլի 2008 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հրեաների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ վերջերս էապես փոխվել է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հասարակայնության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքերով, հրեաներն արդեն չեն պնդում Հոլոքոստի բացառիկությունը որպես համաշխարհային պատմության մեջ: «Մենք այժմ շատ սերտ համգործակցում ենք հրեական կազմակերպությունների հետ, եւ նրանք ընդունում են, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է: Ավելին, չկա որեւէ լուրջ հրեա գիտնական, ով կհերքեր Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է Բարսամյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |