ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի գործընթացում ակտիվ գործունեության նոր փուլի հույս ունի13 մայիսի 2008 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ստրասբուրգում, որ անցել է մայիսի 6-ին, ցույց է տվել, որ Մինսկի գործընթացը առաջ է շարժվում: Դա զգացվեց Հայաստանում նախագահական ընտրությունների ավարտից հետո»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, միջնորդները հուսով են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կատալիզատորի դեր կունենա ակտիվ գործունեության նոր փուլի համար, եւ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքների մշակման աշխատանքը կավարտվի, հաղորդում ադրբեջանական ԱՊԱ-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |