Վրաստանը դուրս է գալիս ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի վերաբերյալ պայմանագրից

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել Բելառուսի ԱԳՆ, որտեղ տեղեկացնում է, որ երկիրը դուրս է գալիս «ԱՊՀ անկախ պետությունների կողմից հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին» պայմանագրից: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «այդ Համաձայնագիրը Վրաստանի համար կկասեցվի պահապանի կողմից համապատասխան նոտան ստանալուց մեկ տարի անց»: Նոտան ուղղված է Բելառուսի ԱԳՆ-ին, որ համարվում է այդ համաձայնագրի ավանդապահը, հաղորդում է Ինտերֆաքսը:



ԱՊՀ ՀՕՊ-ի միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1995 թ. փետրվարի 10-ին Ալմա Ատայում ԱՊՀ երկրների 10 պետությունների ` Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կողմից: Բոլոր այդ երկրները, բացառությամբ Թուրքմենստանի, համապատասխան ուժեր էին հատկացրել այդ նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---